Դունյա Միյատովիչը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ճգնաժամի լուսաբանմամբ լրատվամիջոցների մանիպուլացիան
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել տարբեր երկրների կառավարություններին դադարեցնել Ուկրաինայի ճգնաժամի լուսաբանմամբ լրատվամիջոցների մանիպուլացիան:
Նրա խոսքով, բազմաթիվ լրատվամիջոցներ ատելություն են քարոզում և սատարում պատերազմը: Խոսքի ազատությունը ոտնահարող երկրների շարքում Միյատովիչը հատկապես առանձնացրել է Ադրբեջանը, Ռուսաստանը և Ուկրաինան:
Ի դեպ, ուկրաիանական ճգնաժամը նաև հանգեցրել է լրագրողների անվտանգության վատթարացմանը: ԵԱՀԿ տվյալներով, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում զոհվել է լրատվության 10 աշխատակից: