3006 դիտում
18:44 16-06-2015
«Ռոման» Մխիթարյանի հարցով բանակցություններ է վարել Մինո Ռայոլայի հետ
Իտալական «Ռոման» մտադիր է նոր մրցաշրջանից առաջ լրջորեն ուժեղացնել կազմը, հայտնել է իտալական [url=http://www.tuttomercatoweb.com/serie-a/roma-movimenti-in-attacco-spuntano-mkhitaryan-e-lacazette-690694]Tuttomercatoweb.com[/url] մարզական կայքը:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, թիմը կլքի հարձակվող Ժերվինյոն, ինչի պատճառով «Ռոմայի» հայացքը ուղղվել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Կայքը հայտնել է, որ «Ռոմայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին արդեն հանդիպում է ունեցել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Իտալական ակումբը հույս ունի Մխիթարյանի հետ միասին ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետին, որը դարձավ Ֆրանսիայի վերջին առաջնության գլխավոր ռմբարկուն: Թերևս Իտալիայի փոխչեմպիոնը մտադիր է ստեղծել Մխիթարյան-Լյակազետ հարձակողական տանդեմը:
Նմանատիպ նյութեր
5272 դիտում
14:07 09-08-2018
Մոուրինյոն վրդովված է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի գործողություններից
3078 դիտում
21:14 24-03-2022
«Ռոման» բանակցություններ է սկսել Մխիթարյանի պայմանագրի շուրջ
874 դիտում
09:42 13-11-2023
Էրդողանն ու Պուտինն առաջիկայում կարող են բանակցություններ վարել Գազայի հարցով
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում