211652_close_icon
views-count3141 դիտում article-date 21:14 24-03-2022

«Ռոման» բանակցություններ է սկսել Մխիթարյանի պայմանագրի շուրջ

Իտալական Il Tempo թերթը հայտնում է, որ «Ռոմայում» հիացած են Հենրիխ Մխիթարյանի վերջին ելույթներով և ցանկանում են նրան առնվազն ևս մեկ մրցաշրջան տեսնել իրենց թիմի կազմում:

Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար:

Իտալական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» կարող է քննարկել Հենրիխի պայմանագրի երկարաձգումը հաջորդ երկու մրցաշրջանների համար, սակայն ակումբը ցանկանում է նվազեցնել Մխիթարյանի աշխատավարձը, հայտնում է Armsport.am-ը:

Ավելի վաղ Corriere della Sera-ն գրել էր, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։

Նմանատիպ նյութեր