Ֆրանսիայի էկոլոգիայի նախարարը կոչ է արել համերկրացիներին հրաժարվել «Nutella»-ի օգտագործումից
Ֆրանսիայի էկոլոգիայի նախարար Սեգոլեն Ռուայալը կոչ է արել իր համերկրացիներին հրաժարվել «Nutella»-ի օգտագործումից: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, նրա կարծիքով, այս շոկոլադե մածուկում օգտագործվող արմավենու յուղից պատրաստման համար հատվում են բազմաթիվ ծառեր, որոնք հանգեցնում են համաշխարհային էկոլոգիայի խախտմանը, մասնավորապես` կլիմայի փոփոխմանը:
Նախարարը ֆրանսիացիներին առաջարկել է այդ աղանդերին փոխարինող գտնել: Ըստ մի շարք փորձագետների, իր համերկրացիներին «Nutella»-ից հրաժարվել համոզելը նախարարի համար հեշտ չի լինի:
Բանն այն է, որ Ֆրանսիան Գերմանիայից հետո աշխարհում երկրորդն է «Nutella»-ի սպառման ցուցանիշներով: Ֆրանսիացիները տարեկան գնում են այդ մածուկի մոտ 100 մլն տուփ: