211652_close_icon
views-count6029 դիտում article-date 12:02 18-06-2015

Ժաննա Ֆրիսկեի ամուսինը կոտրել է լռությունը. տեսանյութ

Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, ով երգչուհու մահից հետո չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի և նույնիսկ ներկա չէր գտնվել «Կրոկուս Սիթի Հոլում» Ժաննայի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, բացառիկ հարցազրույց է տվել բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում և պատասխանել իրեն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին և այն հարցին, թե ինչու ինքը ներկա չի գտնվել հրաժեշտի արարողությանը: Նա պատասխանել է, որ հրաժեշտի արարողությունը Ժաննայի բազմաթիվ երկրպագուների համար էր, որպեսզի նրանք կարողանային հրաժեշտ տալ սիրելի երգչուհուն, իսկ այսօր ինքը ներկա կգտնվի նրա հուղարկավորությանը: Շեպելյովը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը Ժաննայի մահից 2 օր առաջ հեռացել է նրանից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր