211652_close_icon
views-count892 դիտում article-date 15:47 18-06-2015

Կարգավորվում են արտակարգ դրության ժամանակ ծագած իրավահարաբերությունները

ՀՀ կառավարությունն իր երեք որոշմամբ սահմանել է արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցելու, արտակարգ դրության ժամանակ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության կարգերը: Մինչև այժմ չի եղել նշված հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որևէ որոշում: Գործադրի ընդունած երեք որոշումն էլ բխում է 2012թ. ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքից: Նիստում ընդունված ևս երկու որոշումից առաջինով աջակցություն կցուցաբերվի հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի ծառայության մատուցմանը, երկրորդով կլուծվի կազմակերպությունում խնամվող անկողնային տարեցների պատշաճ սպասարկման խնդիրը: Կառավարությունն ընդունել է գնման գործընթացը կազմակերպելու որոշում, որի նպատակը ֆենիլկետոնուրիա հիվանդությամբ տառապող երեխաներին անհրաժեշտ ֆենիլալանին չպարունակող մանկական կերերով անխափան ու պատշաճ մակարդակով ապահովելն է:

Նմանատիպ նյութեր