211652_close_icon
views-count1644 դիտում article-date 18:04 18-06-2015

Ոստիկանները վիճաբանել, ապա բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Արամ Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում իր ավտոմեքենայով քարշակել է իր ծանոթ Ն. Խ.-ի խափանված ավտոմեքենան: Այդ ընթացքում իրենց են կանգնեցրել ոստիկանության աշխատակիցները, ապա վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել Ն. Խ.-ին, իսկ երբ ինքը միջամտել է, ոստիկանության աշխատակիցները իր նկատմամբ ևս կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Քաղաքացի Արամ Ծ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր