211652_close_icon
views-count1822 դիտում article-date 18:50 19-06-2015

NASA-ն հրապարակել է Սատուրնի արբանյակի հսկա խառնարանների լուսանկարը

Cassini տիեզերակայանի օգնությամբ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը ստացել է Սատուրնի Տեֆֆի արբանյակի երկու հսկա խառնարանների լուսանկարը: Այն արվել է արբանյակից 120 հազար կմ հեռավորության վրա: Աստղագետները խառնարաններն անվանում են ՙՍատուրնին նայող աչքեր՚: Դրանք տեսանելի են միայն արեւի ժառագայթների առկայության դեպքում: Հավելենք, որ Տաֆֆի արբանյակը հայտնագործվել է 1684 թվականին: Այն ամբողջությամբ բաղկացած է սառույցից, իսկ մակերեւույթին բազմաթիվ խառնարաններ կան: Դրանցից ամենամեծի տրամագիծը 450 կմ է:

Նմանատիպ նյութեր