1291 դիտում
10:27 19-06-2015
Հոսանքի սակագնի բարձրացումը ինքնաբերաբար հանգեցնելու է ներքին արտադրության և ծառայությունների ինքնարժեքի թանկացման. ՀԱ
«Եվ այսպես. օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքը կթանկանա,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա ենթադրում է տնտեսության և սոցիալական իրավիճակի վրա ճնշման ուժեղացում, ինչը հիմնականում արտահայտվում է տնտեսական գործընթացների դանդաղեցման և գնաճի ակտիվացման տեսքով։
Տնտեսության բազմաթիվ ճյուղերում արտադրության ինքնարժեքը ուղղակիորեն փոխկապակցված է էլեկտրաէներգիայի սակագների հետ։ Այն բավականաչափ ընդգրկուն է, թեև տարբեր ոլորտներում տարբեր կերպ է արտահայտվում։
Ամեն դեպքում, էլեկտրաէներգիայի 16 տոկոս թանկացումը զգալի ճնշում է տնտեսության վրա։ Առավել ևս՝ ոչ այնքան բարվոք տնտեսական միջավայրում։ Սպասվում է, որ տնտեսության ակտիվությունը կնվազի։ Պատահական չէ, որ գնալով ավելի զուսպ են դառնում կառավարության տնտեսական աճի սպասումները։ Եթե մինչ այդ խոսվում էր աճի առնվազն 2-2,5 տոկոս հավանականության մասին, ապա վերջին շրջանում ակնկալիքներն արդեն 1 տոկոսի սահմաններում են։
Հոսանքի սակագնի բարձրացումը ինքնաբերաբար հանգեցնելու է ներքին արտադրության և ծառայությունների ինքնարժեքի թանկացման։ Մի բան, որ նվազեցնում է տեղական արտադրության մրցունակությունը։ Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Հերթական թանկացումով Հայաստանը դարձավ ոչ միայն նոր տնտեսական տարածքում, այլև ԱՊՀ-ում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն ունեցող երկիրը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
3481 դիտում
14:02 03-03-2022
Գազի գնի բարձրացումը չի երևալու բաժանորդի վրա. Փաշինյանը խոսել է գազի թանկացման մասին
1389 դիտում
22:09 12-06-2014
Էլեկտրաէներգիայի տատանումները, բնակիչների կորուստներն ու այս ֆոնին սակագնի բարձրացումը. Սուր անկյուն. տեսանյութ
1535 դիտում
10:10 02-07-2014
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ շանտաժի արդյո՞ւնք․ Հրապարակ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը