211652_close_icon
views-count1658 դիտում article-date 16:11 19-06-2015

Բակո Սահակյանը վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհել Ռոբերտ Ղազարյանին

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության <<Հանրապետական բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության <<Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը`<<Երախտագիտություն>> մեդալով: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության <<Հանրապետական բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

Նմանատիպ նյութեր