211652_close_icon
views-count13067 դիտում article-date 01:12 20-06-2015

Հարբած վարորդը արձանագրություն կազմելիս սպանել է ՃՈ ոստիկանին. Տեսանյութ 18+

Ռուսաստանի Ալթայի երկրամասում հունիսի 19-ի գիշերը հարբած վարորդը դանակահարել է Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի, որոնցից մեկը տեղում մահացել է: ՃՈ աշխատակիցները ծառայությունն իրականացնելիս, կանգնեցրել են տեղի բնակիչներից մեկին ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը անսթափ վիճակում է եղել: Երբ ոստիկանները սկսել են արձանագրություն կազմել, վարորդն իր մոտ եղած դանակով հարձակվել է նրանց վրա եւ սկսել հարվածել: Ոստիկաններից մեկը պարանոցի շրջանում ստացած վնասնվածքներից տեղում մահացել է: Երկրորդ ոստիկանը՝ չնայած վնասվածքներին, կարողացել է դուրս գալ ծառայողական մեքենայից եւ փակել դռները: Հանցագործը փորձել է մեքենայից դուրս գալ, բայց դա նրան չի հաջողվել: Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են սպանություն կատարած 37-ամյա վարորդին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր