211652_close_icon
views-count22504 դիտում article-date 10:20 20-06-2015

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 25-ամյա առաքիչը Mercedes-ով վթարի է ենթարկվել. 34-ամյա ուղևորներն ավտոմեքենայից դուրս են նետվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վերին Կարմիրաղբյուր գյուղից դեպի Տավուշի ջրամբար տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում Բերդ քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Բուդուրյանը իր վարած Mercedes մակնիշի 463 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Բերդ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Ստյոպա Անանյանը և 34-ամյա Կարեն Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Մայիլյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Անանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել գլխի շրջանում ջնջխված վերք, թիկունքի քերծվածքներ վնասվածք ախտորոշմամբ, մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ երբ վարորդը փորձել է ավտոմեքենան շարժի գցել, արգելակային համակարգը խափանվել է, և ուղևորներ Կ. Հովակիմյանն ու Ս. Անանյանն իրենց նետել են ավտոմեքենայից դուրս: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդ Հ. Բուդուրյանն աշխատում է «Թամարա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր