73944 դիտում
20:47 19-06-2015
6-րդ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկը, «Սամբիստ Կարենը», «Քանաքեռցի Հարութը» և նրանց ուղեկցող 7 անձինք. Bentley-ի մեջ հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ քաղաքացիները իրենց մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքները ինքնակամ հանձնեն իրավապահներին, ինչի համար կազատվեն քրեական պատասխանատվությունից:
Ոստիկանության ղեկավար կազմը հորդորել է նաև, որպեսզի հանրապետությունում չլինեն, այսպես ասած, «ախրանայով» շրջողներ ու եթե կլինեն այդպիսիք, ապա անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից` նրանք կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, իսկ անհրաժեշտության դեպքում էլ օրենքի շրջանակում իրենց նստատեղերը կմաշեցնեն համապատասխան վայրերում` երկաթյա նառերի վրա:
Այսօր` հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է ևս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:
Կատարվում է հետաքննություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»