211652_close_icon
views-count1224 դիտում article-date 11:56 22-06-2015

ԵԽԽՎ-ն կարող է փոխզիջման գնալ ռուսական պատվիրակության լիազորությունների հարցում

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որի ժամանակ կվերանայվի ռուսական պատվիրակության լիազորությունների դադարեցման մասին ավելի վաղ ընդունված բանաձևը, որով Ռուսաստանը զրկվել էր քվեարկելու իրավունքից: Ինչպես հաղորդում է RBC-ն, փաստաթուղթը պատրաստել է ԵԽԽՎ-ում Ավստրիայի պատվիրակության անդամ Շտեֆան Շեննիհը, որով նա առաջարկում է չզրկել ռուսական պատվիրակությանը մնացած բոլոր իրավունքներից: «Ներկա պահին լիազորություններից զրկելը կխզի ռուսական պատվիրակության հետ կառուցողական և բաց երկխոսության մեջ մտնելու բոլոր հնարավորությունները, որին կոչ է անում ԵԽԽՎ-ն»,-ասել է Շեննիհը և հավելել, որ ՌԴ-ի ներկայացուցիչներին ևս մեկ հնարավորություն պետք է տալ: Իր հերթին ռուսական պատվիրակության անդամ Վասիլի Լիխաչյովը նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը հստակ է և ոչ երկիմաստ, և պետք է վերադարձնել լիազորությունները, իսկ փոխզիջման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:

Նմանատիպ նյութեր