1383 դիտում
14:48 22-06-2015
Որտե՞ղ էին գերտերությունները, երբ նախորդ դարում միլիոնավոր հայեր էին կոտորվում. Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իտալիայի Թուրին քաղաքում հանդիպում է ունեցել երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ խոսել է 20-րդ դարում աշխարհում կատարված ցեղասպանությունների մասին, գրում է [url=http://time.com/3929582/pope-francis-great-powers-world-war-two-armenia/]Times[/url]-ը:
Պապը խստորեն քննադատել է գերտերություններին՝ ասելով. «Որտե՞ղ էին գերտերությունները, երբ նախորդ դարում միլիոնավոր հայեր կոտորվեցին: Նրանք այլ ուղղությամբ էին նայում»:
Նա անդրադարձել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին, խստորեն դատապարտելով նույն գերտերություններին, երբ միլիոնավոր հրեաներ, քրիստոնյաներ, միասեռականներ և այլոք ուղարկվում էին մահվան ճամբարներ:
Պապն անդրադարձել է նաև Ռուսաստանում Ստալինի ղեկավարման տարիներին գործող, այսպես կոչված, ԳՈՒԼԱԳ-ներին՝ ասելով, որ հասկանում է, թե հիմա ինչու երիտասարդները չեն կարողանում վստահել ողջ աշխարհին:
«Գերտերությունները ունեն լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են գնացքները Աուշվիցից սպանելու նպատակով տանում քրիստոնյաներին, հրեաներին, համասեռամոլներին, և, ընդհանրապես, բոլորին դեպի Լեհաստանի մահվան ճամբարը: Ինչո՞ւ նրանք չռմբակոծեցին այդ երկաթուղիները»,-ասել է Պապը և հավելել, որ գերտերությունները Եվրոպան բաժանել են մասերի՝ ինչպես տորթը:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
11:42 18-01-2014
Հռոմի նախորդ պապ Բենեդիկտոս 16-րդը մանկապղծության համար 400 քահանաների աստիճանազրկել է
3138 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
691 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
763 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg