Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համաձայնագիր կստորագրի
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև մինչև տարեվերջ կարող է ստորագրվել ռազմական համագործակցության վերաբերյալ 2 համաձայնագիր: Այդ մասին հայտնել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը՝ Հյուսիսային Կորեայի Գերագույն ազգային հավաքի նախագահ Ցոյ Տխե Բոկի հետ հանդիպմանը:
«Դա պայմանագիր է՝ քրեական գործերում երկկողմ իրավական աջակցության ցուցաբերման և համաձայնագիր՝ վտանգավոր ռազմական գործունեության կանխման մասին»,-մեջբերում է Interfax-ը Նարիշիկինի խոսքը:
Պայմանավորվածություններն իրագործելու համար կողմերը մտադիր են ստեղծել հատուկ համատեղ ռազմական հանձնաժողով: