1727 դիտում
16:08 31-10-2019
Կառավարությունը KFW-ի հետ կստորագրի 40 մլն եվրո ներգրավելու համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր:
Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության 40 մլն եվրոյի վարկ:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մի շարք միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
13:27 23-06-2015
Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համաձայնագիր կստորագրի
1420 դիտում
16:21 14-07-2024
Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կստորագրի ևս 3 երկրի հետ
5348 դիտում
12:46 19-03-2016
ՀՀ Կենտրոնական բանկը և գերմանական KfW զարգացման բանկը 20 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր են ստորագրել
Այս բաժնից
2149 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր