80 հազար բելգրադցի ցնծությամբ նշել է իր ֆուտբոլիստների պատմական հաղթանակը. տեսանյութ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցան այդ երկրի մինչև 20 տարեկանների հավաքականի հաղթանակի առթիվ տոնակատարություններ:
Հիշեցնենք, որ Սերբիայի երիտասարդական հավաքականը Նոր Զելանդիայում կայացած մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սենսացիոն հաղթանակ տարավ՝ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Բրազիլիայի հավաքականին: Սա սերբական ֆուտբոլի խոշորագույն նվաճումն է իրենց կարճ պատմության մեջ:
Տոնակատարությունները նշվել են քաղաքի բոլոր թաղամասերում, իսկ երեկոյան Բելգրադի գլխավոր հրապարակ են եկել աշխարհի չեմպիոն դարձած երիտասարդները: Մոտ 80 հազար բելգրադցի ցնծությամբ է նրանց դիմավորել: