1194 դիտում
18:00 24-06-2015
Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:
ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության տեխնոլոգիահեն նոր հնարավորությունները և ՏՏ ոլորտի կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են նպատակային դպրոցական և բարձրագույն հետազոտական կրթությանը, մարզերի տեխնոլոգիական զարգացմանը, անդրազգային կորպորացիաների ներգրավմանը, ֆինանսավորման ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հորդորել է բոլոր առաջարկությունները ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն՝ ՏՏ
ոլորտի զարգացման ներկայիս ռազմավարությունում դրանք ներառելու և այն նոր, հեռանկարային գաղափարներով լրամշակելու նպատակով:
Հաջորդ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության կողմից Երևանի Ջրվեժ թաղամասում Ինժեներական քաղաքի կառուցման ծրագիրը, որի իրագործումը կնպաստի ՏՏ բնագավառի նորաստեղծ ընկերությունների քանակական ու որակական աճին: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ժամանակակից ենթակառուցվածքների հիմնում` ճարտարագիտության ոլորտում ներդրումների խթանման և տեղական ու միջազգային շուկայում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Վարչապետը ողջունել է Ինժեներական քաղաքի կառուցման գաղափարը և հանձնարարել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկել ծրագրի իրականացման մանրամասները:
Նմանատիպ նյութեր
880 դիտում
17:31 10-12-2014
Կայացել է դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր