211652_close_icon
views-count1330 դիտում article-date 10:02 25-06-2015

Մեկ շաբաթ է, ինչ Երևանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, բայց Կարեն Անդրեասյանը չկա ու չկա. Ժողովուրդ

««Արդեն շուտով կլրանա մեկ շաբաթը, ինչ Երևանի կենտրոնն ալեկոծված է բողոքի ցույցերից, երեք օր առաջ ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց հիրավի խաղաղ նստացույցը, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չկա ու չկա: Մեկ շաբաթից ավել է՝«Ժողովուրդ»-ը փորձում է պարզել, թե որտեղ է գտնվում Կարեն Անդրեասյանը, և ինչպես կարելի է նրա հետ կապվել, բայց ապարդյուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ՄԻ պաշտպանն ուղղակի անհետացել է և վիրտուալ մտահոգություններ է միայն հայտնում: Թեև մյուս կողմից էլ մինչ օրս նա իր ներկայությամբ մարդու իրավունքների պաշտպանության հարցում նույնիսկ չնչին օգուտ անգամ չի տվել, և իր գործունեության արդյունքը եղել է միայն այն, որ ՄԻՊ ինստիտուտը հիմնովին արժեզրկվել է: Կ. Անդրեասյանի անգործունակ կերպարը հերթական անգամ հաստատում է դեռևս նրա նշանակման օրերին հնչող այն կարծիքները, որ նման անձին չի կարելի դարձնել օմբուդսմեն, այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է հանրության շրջանում հեղինակություն վայելող մարդ լինի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր