872 դիտում
10:30 25-06-2015
Գավառի Պետական Համալսարանում կայացավ Եվրամիության ծրագրի ազգային կոնֆերանսը
Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական Միության 15 միջազգային ծրագրերի, որոնց շրջանակում գործընկեր բուհերում պարբերաբար կազմակերպվում են աշխատաժողովներ:
Գավառի պետական համալսարանում շարունակվեց ս․ թ․ հունիսի 19-ին մեկնարկած Եվրոպական Միության «TEMPUS. LaMANCHE - Բարձրագույն կրթության փոփոխությունների նախաձեռնում և կառավարում» ծրագրի ազգային կոնֆերանսը։
Կոնֆերանսին ներկա էին գործընկերներ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Պորտուգալիայից և Մեծ Բրիտանիայից, ովքեր համախմբվել էին՝ քննարկելու բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների նախաձեռնման և կառավարման վերաբերյալ հարցեր։
Մինչ կոնֆերանսի մեկնարկը, հյուրերը եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում, դիտեցին ԳՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Աշխատաժողովի օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի պատվիրակ Արուսյակ Աբրահամյանը ներկայացրին համապատասխանաբար «Գավառի պետական համալսարանում փոփոխությունների նախաձեռնում և կառավարում», «Ուսանողների կառավարում և ինքնակառավարում», «Բուհերի և ոչ առևտրային ու հասարակական կազմակերպությունների, մասնավոր սեկտորի միջև համագործակցության հիմնախնդիրները կրթության միջազգայնացման պայմաններում» թեմաներով շնորհանդես-զեկուցումներ, որոնց հաջորդեց բովանդակալից քննարկում։
Օրակարգային հարցերն սպառելուց հետո ծրագրի համակարգող Քրիստինա Առմուտլիևան շնորհակալություն հայտնեց Գավառի պետական համալսարանին՝ ջերմ հյուրընկալության և ծրագրին ակտիվորեն անդամակցելու համար։
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
14:10 25-03-2016
Կայացավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի բաց կոնֆերանսը
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը