Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում տարադրամային հոսքերը ավելացել են. ՀԱ
«Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում տարադրամային հոսքերը ավելացել են,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Մի բան, որ հնարավորություն է տվել Կենտրոնական բանկին մտածել արտաքին պահուստները համալրելու մասին։
Արժութային շուկայում տարադրամի նկատվող ավելացմանը զուգահեռ Կենտրոնական բանկը սկսել է ակտիվորեն դոլար գնել. անցած երկու շաբաթվա ընթացքում արժութային բորսայում ձեռք է բերել գրեթե 18 մլն դոլար։
Միայն հունիսի 15-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված բորսայական առևտրի ընթացքում ԿԲ-ն գնել է գրեթե 15,3 միլիոն։ Դրան նախորդող շաբաթվա ընթացքում շուկայից ներաքշված տարադրամի զանգվածը գերազանցեց 2,5 մլն դոլարը։
Կենտրոնական բանկը այդ գործունեությունը շարունակել է նաև այս շաբաթվա սկզբին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։