211652_close_icon
views-count1786 դիտում article-date 10:35 17-04-2015

Հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը. Հայոց Աշխարհ

«Ինչպեսև սպասվում էր, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայաստանյան շուկայում ավելանում են արտարժույթի հոսքերը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դա անշուշտ Կենտրոնական բանկի համար հավելյալ տարադրամը ներքաշելու և արտաքին պահուստները համալրելու լավ առիթ է։ Առավել ևս, որ վերջին ամիսներին դրանք բավականաչափ նվազել էին։ Հունվար-փետրվարին, շուկայի կայունությունն ապահովելու նպատակով, ԿԲ-ն վաճառեց ավելի քան 140 մլն դոլար։ Այդ ընթացքում դոլար չգնվեց։ Միայն մարտին, երբ Նովրուզի տոների հետ կապված իրանցի զբոսաշրջիկների միջոցով արտարժութային հոսքերն ավելացան՝ հանգեցնելով ազգային արժույթի ուժեղացման, ԿԲ-ն փորձեց շուկայից տարադրամ գնել, թեև ոչ մեծ ծավալով։ Այդ ընթացքում ձեռք բերվեց շուրջ 10,5 մլն դոլար։ Բայց դա բնականաբար չէր կարող ծածկել այն ծախսերը, որոնք ԿԲ-ն տարեսկզբին իրականացրել էր արտաքին պահուստների հաշվին։ Պատահական չէր, որ եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից որոշվեց 200 մլն դոլար ուղղել Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային միջոցների համալրմանը։ Մի բան, որ որոշ չափով բարելավեց պահուստների դիրքը։ Ներկայումս դրանք գտնվում են 1 մլրդ 490 մլն դոլարի սահմաններում։ Անցած ամսվա կեսերից արձանագրված արժևորումից հետո, ապրիլի սկզբին մի պահ դրամը սկսեց թուլանալ։ Սակայն այդ միտումը կարճ տևեց։ Վերջին մի քանի օրերին ազգային արժույթը դարձյալ սկսեց ուժեղանալ։ Առանձին բանկեր շտապեցին սահմանել դոլարի գնման ընդհուպ մինչեւ 469 դրամ գին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր