211652_close_icon
views-count3350 դիտում article-date 10:57 25-06-2015

Ինչո՞ւ զանգվածային այս ակցիան հազիվ սկսված արժանացավ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Երբ փորձում ես միմյանց համեմատել անցած 3 օրերի ընթացքում Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերի նպատակներն ու բովանդակությունը աշխարհում դրանց արձագանքների «մուլտիպլիկատիվ էֆեկտի» հետ, ակամա զարմանում ու տարակուսում ես երկրորդի գերակայության ակնհայտ իրողությունից։ Այս տարիներին մեր երկրում եղել են շատ ավելի խոշոր և զանգվածային բողոքի ցույցեր, բայց որ դրանք հազիվ սկսված կարող էին արժանանալ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը կամ չափազանցված սպասումներին՝ շատ դժվար էր կանխատեսել։ Կարծում ենք, այն քարոզչական գերէսկալացիան, որն այսօր արձանագրվում է ողջ աշխարհում՝ Երևանում ծավալվող իրադարձությունների շուրջ, պայմանավորված է արտաքին գործոնով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված բարդ կացությամբ։ Նման պայմաններում կողմերից յուրաքանչյուրը երևանյան իրադարձությունների մեջ փնտրում է միայն ու միայն այն սպառնալիքները կամ ակնկալիքները, որոնք կապ չունեն բողոքի ցույցեր կազմակերպող երիտասարդների ցանկությունների ու նաև հնարավորությունների հետ» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր