211652_close_icon
views-count3614 դիտում article-date 17:53 10-06-2015

Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությանը` բամփեցի՞ն Գագիկ Ծառուկյանին, թե ոչ` պատասխանեց վարչապետը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հիշեցրեց, որ դեռ փետրվարին Սերժ Սարգսյանը խոսում էր ԱԺ պատգմավոր Գագիկ Ծառուկյանի կողմից միլիարդավոր դոլարների հարկեր չվճարելու եւ հանցագործությունները կոծկելու լուրերի մասին: Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ վարչապետը ասել էր, որ մինչեւ հունիսի 5-ը պատրաստ կլիներ ուսումնասիրության արդյունքները եւ հետաքրքրվեց վերջիվերջո բամփեցի՞ ն, թե չբամփեցին Գագիկ Ծառուկյանին: Նա նախապես առաջարկել էր, որ հարցին պաատասխանի Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Սակայն հարցին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նշեց. «Այո, Գագիկ Ծառուկյանի մասով ես ասել եմ հունիսի սկսզբին պլանավորել են ավարտել ուսումնասիրությունը, բայց ժամանակի խնդիր կա, ծավալուն գործընթաց է, մի քանի օրով էլ կձգձգվի: Երբ արդյունքները կավարտվի` ստուգող մարմնի կողմից դա կներկայացնենք հանրությանը: Ես դա ասել եմ եւ եւս մեկ անգամ փաստում եմ»:

Նմանատիպ նյութեր