Երևանի քաղաքապետարանի թեժ գծով նախորդ շաբաթ ստացվել է 303 հեռախոսազանգ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 303 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 245-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 58 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 82 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 28-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]