211652_close_icon
views-count2661 դիտում article-date 22:18 26-06-2015

Մի քանի օրից Յուպիտերը եւ Վեներան կմոտենան իրար

Հունիսի 30-ի գիշերը Երկրի բնակիչները կարող են ականատես լինել երկնային յուրօրինակ երեւույթի: Վեներա եւ Յուպիտեր մոլորակներն այնքան կմոտենան իրար, որ «կրկնակի» վառ աստղի տեսք կունենան: Մոլորակներին անզեն աչքով նայելիս դրանց միջեւ տարածությունը կհամապատասխանի ձեռքի մատի հաստությանը: Աստղագետների խոսքով՝ մոլորակների մոտեցումը, սակայն, օպտիկական պատրանք է: Իրականում Վեներան Երկիր մոլորակից գտնվում է 90, իսկ Յուպիտերը՝ 890 մլն կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր