211652_close_icon
views-count1403 դիտում article-date 11:26 26-06-2015

ԼՂՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան կապակցությամբ

ԼՂՀ նախագահի ցավակցական ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան մասին: Մեծ է երջանկահիշատակ պատրիարքի ավանդը համազգային խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, միջեկեղեցական երկխոսության զարգացման գործում: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի պատրիարքի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հավատավոր ժողովրդի հիշողության մեջ»:

Նմանատիպ նյութեր