211652_close_icon
views-count1254 դիտում article-date 18:12 27-06-2015

Նոր Զելանդիայում հսկա չղջիկի մնացորդներ են հայտնաբերվել

Նոր Զելանդիայում՝ Մանուերիկիա լճի հատակին հնագետները հայտնաբերել են 16 միլիոն տարի առաջ ապրած հսկա չղջիկի մնացորդներ: Նոր տեսակի չղջիկին անվանել են Mystacina miocenalis, որը ներկայիս չղջիկների նախնիներից է: Այժմյան չղջիկները սնունդ են հայթայթում ծառերի վրա եւ գետնին: Նրանք կարողանում են վազել՝ այդ ընթացքում ծալելով թեւերը: Այդ կաթնասունների նախնու մնացորդները հնագետները նախկինում չէին հայտնաբերել: Այժմ նրանք պետք է պարզեն, թե ինչու է Mystacina miocenalis-ը ժամանակին լքել Ավստրալիա մայրցամաքը եւ հասել Նոր Զելանդիա կղզի:

Նմանատիպ նյութեր