211652_close_icon
views-count2771 դիտում article-date 01:10 27-06-2015

Բաղրամյան պողոտայում հոսանքը անջատեցին. ցուցարարները հեռախոսներով են տարածքը լուսավորում

Բաղրամյան պողոտայում լույսերը անջատեցին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հավաքվածները հեռախոսով են տարածքը լուսավորում եւ բացականչում, որ ոչ մի տեղ չեն գանլու եւ հաղթելու են: Ի դեպ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ Վլադիմիր Գասպարյանն էր առանձնազրույց ունցել, որ պատգամավորը առաջարկի Մաշտոցի պողոտան բացել: Բայց արդեն այդ խնդիրը հարթված է: Ավելի ուշ հոսանքը կրկին կմիացնեն: Համակարգողները առաջարկեցին` բոլոր ցուցարարներին նստել, քանի որ տարածքում սադրիչներ կան, այնուհետեւ առաջարկեցին ամուր շղթա կազմել Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Конец переписки

Նմանատիպ նյութեր