211652_close_icon
views-count1380 դիտում article-date 11:03 27-06-2015

Ըստ Սորոկինայի՝ «ԼենԷներգոյում» կատարվածը կապ չունի հայաստանյան իրադարձությունների հետ. ՀԺ

«Երեկ մեր խմբագրությունը նամակ է ստացել պետերբուրգյան «Լենէներգո» ընկերության մամուլի ծառայության գլխավոր մասնագետ Ռիմա Սոռոկինայից։ Վերջինս անդրադարձել է մեր թերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակմանը («Հայկական ժամանակ». Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել ոչ միայն հայաստանյան ՀԷՑ–ում, այլև «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ»–ի այլ ձեռնարկություններում)։ Նա պարզաբանում է ներկայացրել այն մասին, որ «Լենէներգոն» չի պատկանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»–ին։ Մամլո ծառայության գլխավոր մասնագետը պարզաբանել է նաև, որ ընկերության գրասենյակում օպերատիվ խումբ է աշխատել՝ հենց իրենց ահազանգի համաձայն, սակայն գրասենյակը չի փակվել և շարունակում է աշխատել։ Ըստ Սորոկինայի՝ «ԼենԷներգոյում» կատարվածը կապ չունի Հայաստանյան իրադարձությունների հետ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր