211652_close_icon

Լոնդոնի Վեսթ-Էնդում 2016-ին կբեմադրվի թատերական ներկայացում Հարրի Փոթերի մասին

views-count1022 դիտում article-date 20:35 28-06-2015
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Լոնդոնի Վեսթ-Էնդում 2016-ին կբեմադրվի թատերական ներկայացում Հարրի Փոթերի մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է պատանի կախարդի մասին պատմող գրքաշարի հեղինակ Ջոան Ռոուլինգը: «Ես ուրախ եմ հայտնել, որ «Հարրի Փոթերը և անիծված երեխան» ("Harry Potter and the Cursed Child") անվանմամբ ներկայացումը կբեմադրվի հաջորդ տարի», - գրել է Ռոուլինգը: Կին գրողի խոսքերով, նա հայտարարություն անելու համար այս օրն ընտրել է ոչ պատահականորեն: Ուղիղ 18 տարի առաջ տպագրվել է նրա առաջին գիրքը` «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»:

Նմանատիպ նյութեր