Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին 12 նոր պատմություն կհրապարակի
Գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ մտադիր է իր կայքում (pottermore.com) Հարրի Փոթերի մասին 12 նո պատմություններ հրապարակել:
Ենթադրվում է, որ պատմությունները մասմաբ նվիրվեն հերոս Դրակո Մալֆոյի՝ Հոգվարթսում սովորելու ժամանակաշրջանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոուլինգը Փոթերի աշխարհի մասին նոր պատմությունը կհրապարակի՝ Հելոունին նվիրված: Պատմության գլխավոր հերոսուհին դարձել է մոգական դպրոցի պրոֆեսոր, կախարդ Դոլորես Ամբրիջը: