211652_close_icon
views-count4551 դիտում article-date 21:01 28-06-2015

«Porsche» կարող է դատի տալ չինական «Zotye» ավտոարտադրողին` կրկնօրինակման համար

Ինչպես տեղեկացնում է «motor.ru»-ն, «Porsche» ընկերությունը ուսումնասիրում է դատական հայց ներկայացնելու հնարավորությունները չինական «Zotye» ավտոարտադրողի նկատմամբ, որի T700 մոդելը կրկնօրինակում է գերմանական «Porsche Macan» մոդելի դիզայնը: Այս մասին հայտարարել են գերմանական մեքենաշինական հսկայի մամլո ծառայությունում: Համենայն դեպս փորձագետները կարծում են, որ դատական հայցի ներկայացումը կարող է անարդյունք ավարտվել «Porsche»-ի համար, քանի որ չինական օրենսդրությունը հեղինակային իրավունքի ոլորտում բավարար զարգացած չէ: Նշվում է, որ «Land Rover» ընկերությունը անհաջողության է մատնվել` փորձելով ստիպել Չինաստանի իշխանություններին արգելել «Evoque» քրոսովերի կրկնօրինակ մոդելի` «Landwind E32»-ի վաճառքը:

Նմանատիպ նյութեր