211652_close_icon
views-count7098 դիտում article-date 00:29 29-06-2015

Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից. Վաղինակ Շուշանյան

Աղաչում եմ դուրս եկեք Բաղրամյանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նրանք տեղափոխվել էին Ազատության հրապարակ, իսկ ցուցարարների մեծ մասը մնացել էր Ազատության հրապարակում: Նա այս պահին հայտարարում է, որ անձամբ ինքն է աղաչել, որ այնտեղ գտնվողների վրա ուժ չկիրառվի: Բայց միշտ չի կարող այդպես լինել: Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր