211652_close_icon
views-count3995 դիտում article-date 14:29 28-06-2015

Վաղինակ Շուշանյան. «Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է». տեսանյութ. Aravot.am

Այսօր` հունիսի 28-ին, առավոտ վաղ Բաղրամյան պողոտայում, նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի այսօր ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախագահի որոշումն այն չէր, մեծ մասով, որը որ մենք ուզում էինք»: Բայց ըստ նրա՝ եթե փողոցային պայքարն ենք շարունակում, կարելի է տանել-տանել ու վերջում փակուղի մտնել, լրիվ այնպիսի գծի վրա, այնպիսի հանգամանքում, որ դրանից հետո շանս չունենք անցնելու: «Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2015/06/28/587452/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր