56609 դիտում
23:32 19-10-2018
«Այ սենց պատմություն Հունան Պողոսյանի հետ կապված». Վաղինակ Շուշանյան
Նախկին ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը [url=https://www.facebook.com/vaxinak.shushanyan]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրել է. «էսօրվա պես հիշում եմ. 2015 թ-ի հուլիսի 6-ին երբ մեզ Բաղրամյանից ուժով բերման էին ենթարկում, կտրելով մեր ձեռքի պարանները` դիմացս Հունանը դուրս եկավ ու ես ջղայնացած հայհոյեցի հենց իրեն։
Ինձ բերման ենթարկեցին կենտրոնի բաժին։ Քննիչներից մեկի սենյակում նստած սպասում էի 3 ժամը լրանա ու ազատ թողեն։ Մեկ էլ մի ոստիկան վազելով մտավ էտ սենյակ ու քննիչին.
֊Շուշանյանին հո չեք ծեծել, Պողոսյանն ա կանչում իրա մոտ։
֊Չէ մատով չենք կպել( իրոք չէին կպել):
Եթե կհիշեք էտ ժամանակ կենտրոնի միլպետը մի ուրիշ Պողոսյան էր։
Մինչև կհասնեինք Պողոսյանի սենյակ, մտածում էի հեսա էլի մի ախմախ բան ասելու ա, հավայի ժամանակիցս խլի, էտ տենց խասյաթ ուներ։
Մտանք սենյակ ու տեսա, որ հենց Հունան Պողոսյանն ա նստած ու 6֊ի պետը, մի հեռու անկյունում էլ էս մի Պողոսյանը։
Ու Հունանը սկսեց խոսալ.
֊Վաղինակ ինչի՞ հայհոյեցիր ինձ, այն էլ սեռական բնույթի, չէ որ ես ձեզ ու առավել ևս քեզ մատով չեմ կպել ու անգամ բառ չեմ ասել։
֊Դու ընկար աչքիս առաջ քեզ քրֆեցի, Վովան էլ լիներ իրան էլ էի քրֆելու, խնդիրն արդեն անձնական ա։
֊Կարող ե՞ս բացատրել ինչ խնդրի մասին ա խոսքը։
֊Իմ համակուրսեցին, իմ ընկերն, ով աշխատում ա ձեր էս համակարգում ու լինելով ֆոռմի տակ, չկարողանալով մասնակցել միտինգին, մի ձև ուզելա ինձ օգուտ տված լինի։ Զանգելա ինձ ու հարցրել, թե ինչ սիգարետ եմ ծխում։ Ասել եմ, ինքն էլ հոր հետ ուղարկել ա սիգարետս: ( Ի դեպ հայրը ապրիլյան պատերազում զոհված Սարգիս Խալաֆյանն է)։ Իսկ ձեր Կարապետյան Աշոտն ազատելա ընկերոջս գործից իմ հետ հեռախոսազանգ ունենալու համար։
֊էտ տղայի անուն ազգանունն ասա ու որ բաժնումա աշխատում։
Ասացի.
֊Լազո Խալաֆյան, մետրոյի անվտանգության բաժնում։
Իմ աչքի առաջ վերցրեց իրա անձնական հեռախոսը ու զանգեց Կարապետյան Աշոտին ու դրեց բարձրախոսի վրա:
֊Լսում եմ, պարոʹն Պողոսյան:
֊էտ ու՞մ ես 2 օր առաջ գործից հանել:
֊Հաաա, էն Վաղինակի ընկերոջը։ Ասում էր չեմ կարում մասնակցեմ, գոնե սիգարետ ուղարկեմ։ Համակարգում այ տենց առնետների պատճառով գործներս առաջ չի գնում, Պողոսյան ջան։
֊Լսի քեզ ինչ եմ ասում, էտ տղեն առնետ չի ու դաժե մեր համակարգի լավագույններից ա, որովհետև գիտի, թե ինչ բան ա ընկերը։ Երկար չեմ կապում, մի ժամից վերականգնված լինի իր աշխատանքին։
Ու անջատեց…
Ես ասացի.
֊Էս ձեր հերթական ձևերն էր ու թոզ փչոցին:
֊Քո ասածն ա: Բաց թողեք իրան հենց հիմա՝ Վաղինակին, առանց արձանագրության։
Թողին ու մի ժամ չանցած ընկերս զանգեց:
֊Արա էս ի՞նչ ես արել:
Մտածեցի՝ վաբշե եմ պռոգռամի հերն անիծել:
֊Արա կներես, Լազո ջան էլ, ներվերս չհերիքեց։ Փաստորեն քեզ էլ քաշեցի խնդիրների մեջ:
֊Արա չէ, հանգստացի: Հակառակը,10 րոպե առաջ Կարապետյանը զանգեց ու ասաց՝ վերականգնված ես, վաղվանից գործի ես։
Հ.Գ. այ սենց պատմություն Հունան Պողոսյանի հետ կապված։
Հ.Հ.Գ. իրա հետ կապված էլի դրական պատմություն ունեմ, հլը էս կարդացեք»:
Նմանատիպ նյութեր
7095 դիտում
00:29 29-06-2015
Աղաչում եմ, դուրս եկեք Բաղրամյանից. Վաղինակ Շուշանյան
7949 դիտում
16:31 06-07-2015
Վաղինակ Շուշանյան. «Վայրկյանների հարց է Բաղրամյան պողոտան փակելը». Aravot.am
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը