836 դիտում
10:47 29-06-2015
Brent նավթի գինը ընկնում է Հունաստանում սրված իրավիճակի ֆոնին
Հունաստանում սրված իրավիճակի ֆոնին նվազում է Brent տեսակի նավթի գինը:
Այսպես, նրա օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE FUTURES առևտրի բորսայում այսօր առավոտյան նվազել է 1,39%-ով և կազմել $62,38՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,66%-ով՝ մինչև $58.64՝ 1 բարելի դիմաց:
Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել մինչև հուլիսի 6-ը բանկերի աշխատանքը դադարեցնելու, ինչպես նաև կապիտալի շարժումը վերահսկելու մասին, որպեսզի դադարեցվի երկրից ավանդների դուրսբերումը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ստորագրել է հուլիսի 5-ին վարկատուների հետ համաձայնագրի հարցով հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը:
Նմանատիպ նյութեր
1491 դիտում
11:38 01-05-2015
Brent նավթի գինը նվազել է, WTI-ի գինը՝ բարձրացել
1370 դիտում
10:06 13-03-2019
Brent տեսակի նավթի գինը չի փոխվել. նավթի գները
1456 դիտում
10:08 18-03-2015
Նավթի գինը շարունակում է ընկնել ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման սպասման ֆոնին
Այս բաժնից
1015 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
910 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
946 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»