962 դիտում
14:52 29-06-2015
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-27-ը այցելել է ԼՂՀ: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի ընթացքին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա:
Հաջորդ հանդիպումը կայացել է Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում, ուր ևս նվիրատվություն է եղել գրքերի տեսքով: Աջափնյակի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին: ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի և ԼՂՀ Շուշիի վարչակազմի միջև նախորդ տարի ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի հետ:
Քննարկվել են համագործակցության արդյունքներն ու հեռանկարները: Շուշիի վարչակազմի և Շուշիի քաղաքապետարանի աշխատակազմերին ևս հանձնվել է համակարգչային տեխնիկա, ինչպես նաև նստարաններ: Իսկ Շուշիի թվով 2 մանկապարտեզներին տրամադրվել են խմբասենյակների գույք, մանկական խաղեր և անկողնային պարագաներ:
Աշխատանքային այցը եզրափակվել է Շուշիում տեղակայված զորամասի և դիրքապահ զինվորների հետ հանդիպումով: Զորամասին հանձնվել է հեռուստացույց, իսկ դիրքապահ զինվորներին՝ խորհրդանշական նվերներ:
Նմանատիպ նյութեր
2631 դիտում
14:32 09-02-2015
Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
1240 դիտում
18:00 09-07-2015
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
1920 դիտում
21:00 06-08-2015
Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
Այս բաժնից
790 դիտում
20:25 21-10-2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին
649 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ
595 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել