211652_close_icon
views-count1243 դիտում article-date 18:00 09-07-2015

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հետ համագործակցության շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտ քաղաք: Մարտակերտի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի և Մարտակերտի միջև ստորագրված հուշագրով մարզական ոլորտում համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Վարչական շրջանի պատվիրակությունը ԼՂՀ Մարտակերտի քաղաքապետարանին անհրաժեշտ մարզական գույք է տրամադել: Շենգավիթի պատվիրակության այցը համընկել է հուլիսի 3- 5-ը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂՀ սանդա-ուշուի պատանիների և երիտասարդների միջազգային բաց առաջնությանը: Առաջնությանը մասնակցել են նաև Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Երևանցի մարզիկներից 8-ն զբաղեցրել են առաջին, 3-ը` երկրորդ և 3-ը` երրորդ հորիզոնականներ` արժանանալով գավաթի, մեդալների և պատվոգրերի:

Նմանատիպ նյութեր