949 դիտում
18:08 29-06-2015
Օմբուդսմենն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
Այսօր` հունիսի 29-ին, Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպան Ռայներ Մորելը, անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել ու կարեւորել հանդուրժողականության եւ օրինապահության պահպանման անհրաժեշտությունն ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների գործողություններում:
Հանդիպման ավարտին դեսպանը չափազանց դրական է գնահատել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և իր համոզմունք է հայտնել Օմբուդսմենին՝ Հայաստանում մարդու իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար:
Օմբուդսմենն իր երախտիքն է հայտնել դեսպան Մորելին ձեւավորված ամուր համագործակցության համար եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարումից հետո էլ կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Օմբուդսմենի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
790 դիտում
18:33 26-06-2015
Նախագահն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
1081 դիտում
17:59 13-06-2014
Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելին
1209 դիտում
14:31 16-06-2015
Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելի հետ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»