211652_close_icon
views-count1151 դիտում article-date 11:12 30-06-2015

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադայի իշխանությունները հրապարակել են ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցների ընդլայնված ցուցակը, հաղորդում է BBC ծառայությունը: Վիզային սահմանափակումներ են դրվել Երիտասարդների եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինի, Պավել Կնաիշևի և Անդրեյ Կովալենկոյի վրա: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև նույն միությունը, Marshall Capital Fund ներդրումային ընկերությունը և «Գիշերային գայլեր» մոտոցիկլավարների ակումբը: Վերջինս ցուցակում նշված է որպես «բայքերների հանցախումբ»: Ցուցակում են հայտնվել պաշտպանության և էներգետիկ ոլորտների մի շարք կազմակերպություններ և ձեռնարկություններ՝ Միավորված ավիաշինարարական կորպորացիան, Տուլայի զինագործական ձեռնարկությունը, «Оборонпром»-ը, «Станкоинструмент» ասոցիացիան, «Գազպրոմնավթ»-ը, «Սուրգութնավթոգազ»-ը, «Տրանսնավթ»-ը: Կանադան արգելել է նաև առևտուրը Ղրիմի հետ ֆինանսաներդրումային, զբոսաշրջային ոլորտներում:

Նմանատիպ նյութեր