211652_close_icon
views-count3165 դիտում article-date 10:44 19-03-2016

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադայի կառավարությունը հավելյալ պատժամիջոցներ է սկսել կիրառել Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Ստեփան Դիոնը, փոպանցում է Tass-ը: «Այսօրվա որոշումը աջակցում է Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծման որոնմանն ուղղված միջազգային լայնածավալ ջանքերը»,-ասել է Դիոնը: Նրա խոսքով՝ սահմանափակումները կգործեն մինչև մինսկյան համաձայնությունների իրագործումը: «Սև ցուցակը» ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց 10 անուններ՝ Ալեքսանդր Օմելչենկոն, Էդուարդ Իոֆֆե, «Իժևսկի մեխանիկական գործարանը», «Ինրեսբանկը», «Մոսկովյան շրջանային բանկը», «Վոլգոգրադնեֆտեմաշը», «Իժմաշը», «Տեխնոպրոմէքսպորտը», «Տեխնոդինամիկա հոլդինգը», «Տեխմաշը», «Ռուսէլեկտրոնիքսը», «Շվաբե հոլդինգը»:

Նմանատիպ նյութեր