211652_close_icon
views-count3464 դիտում article-date 20:35 30-06-2015

Ամերիկյան երազանք կամ ինչպես մի կին դարձավ միլիոնատեր. ֆոտոշարք

2005թ-ին Մելիտա Կուլմանդաս Հանթերը իր ամուսնու հետ աշխատանքային այցով մեկ տարով մեկնում է Կամբոջա: Աշխատանքային համաձայնագրի ավարտից հետո նրանք որոշում են մնալ այնտեղ: Հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել Song Saa կղզին` ընդհամենը 15.000 դոլարով: Մելիտան կղզու օգտագործման իրավունք է ձեռք բերում 99 տարով: 10 տարվա ընթացքում, ճիշտ հաշվարկելով եկամուտները, զույգը կառուցում է լյուքս դասի 27 առանձնատուն: Կղզին հիմնական ծովափից 30 կմ է հեռու, այնտեղ կարելի է հասնել ինչպես լաստանավով, այնպես էլ ուղղաթիռով, որը կարելի է կայանել կղզում գտնվող հատուկ տարածքում: Բացի լավ եկամուտներից, նրանց շնորհիվ շատ աշխատատեղեր են բացվել: Աշխատուժի 80%-ը կամբոջացիներ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր