2880 դիտում
23:51 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին այս գիշեր էլ լուսացնել այնտեղ
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշեցին 9-րդ գիշերն էլ լուսացնել այնտեղ:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախ ակտիվը հարցրեց. «Ժողովուրդ, մնում ե՞նք» ինչին ի պատասխան հավաքվածներից ոմանք գոչեցին` «այո»:
Թեեւ ցուցարարների թիվը նախորդ օրերի համեմատ ավելի քիչ է, բայց եկածներից շատերն էլ արդեն հեռանում են: Բայց կան ցուցարարներ, որ պողոտայում են գիշերելու:
Նշենք, որ 23.00-ից հետո նրանք երգ, երժշտությունը դադարեցրեցին: Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանն էլ հորդորեց պահպանել համակեցության կանոնները եւ չաղմկել:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
14:09 30-06-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները քննարկում են մնալ-չմնալու հարցը
1305 դիտում
09:56 01-07-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշել են տեղում կինոդիտումներ անցկացնել
Այս բաժնից
676 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
667 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
748 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն