Բաղրամյան պողոտայի ցուցարարները որոշել են տեղում կինոդիտումներ անցկացնել
9-րդ գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած ցուցարարները քննարկումների արդյունքում որոշեցին կինոդիտումներ անցկացնել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք նշեցին, որ գիշերներն այդպես ավելի արդյունավետ, առանց աղմուկի եւ հետաքրքիր կանցնի: Մնում է միայն ցանկությունը տեխնիկապես կարողանան իրականություն դարձնել:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը