211652_close_icon
views-count1177 դիտում article-date 09:33 01-07-2015

Որոշ ցուցարարներ 9-րդ գիշերն էլ լուսացրեցին Բաղրամյան պողոտայում. մի մասը՝ քնելով, իսկ մյուս մասը՝ խաղերով եւ քննարկումներով

Բաղրամյան պողոտայի ցուցարարները 9-րդ գիշերն են լուսացրել այնտեղ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գիշերն անցել է առանց բախումների եւ միջադեպերի: Նրանք նախորդ օրերի նման շատ չեն եղել, բայց հերթապահություն իրականացրել են: Գիշերն անցկացվել է քննարկումների, խաղերի ուղեկցությամբ, իսկ մի մասն էլ, չդիմադրելով հոգնածությանը, քնել է: Առավոտը սկսել են տարածքի մաքրությամբ, սակայն տեւական ժամանակ է, տարածքի աղբը չեն տանում: Հավաքված ցուցարարները այժմ շարունակում են քննարկումները՝ առաջարկելով 23.00-ից հետո չաղմկել եւ գիշերներն էլ քնել, որպեսզի պայքարը շարունակելու ուժերը խնայեն: Նրանցից յուրաքանչյուրն էլ իր տեսակետն է հայտնում: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր