211652_close_icon
views-count2321 դիտում article-date 09:27 03-07-2015

Բաղրամյան պողոտայում տասնմեկերորդ գիշերն էլ ցուցարարները լուսացրեցին խաղաղ

Բաղրամյան պողոտայի ցուցարարները տասնմեկերորդ գիշերն էլ լուսացրեցին խաղաղ եւ առանց միջադեպերի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, գիշերը հիմնականում անցել է քննարկումներով եւ խաղերով, իսկ առավոտը սկսեցին աղոթքով եւ տարածքի մաքրությամբ: Այս պահին եւս պողոտայում հերթապահություն է իրականացվում, բայց շատ փոքր կազմով: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր