211652_close_icon
views-count2635 դիտում article-date 09:45 01-07-2015

Վաղ առավոտյան ոստիկանները Բաղրամյան պողոտայից բաժին տարան 3 հարբած երիտասարդի, որոնցից մեկը ասել է, թե՝ դա իրենց թաղն է եւ ուզում է այդտեղ խմել

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ 2 աղջիկներ ոստիկանությանը հայտնեցին 3 հարբած երիտասարդի մասին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ցուցարարները 2 ժամ առաջ էին նկատել նրանց և պահանջել, որ գնան, բայց վերջիններս չէին հեռացել պողոտայից ու փորձել էին սադրանք հրահրել: Ավելին՝ մեկը ասել էր, որ դա իրենց թաղն է եւ որտեղ ուզում, այնտեղ էլ խմում է: Հետեւաբար, ցուցարարները ստիպված դիմել են ոստիկանությանը, ինչին ոստիկանությունն արագ արձագանքեց եւ տարավ բաժին: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր