1336 դիտում
16:17 29-02-2024
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ տարածքը չի վաճառվել, այդտեղ շենքեր չեն լինելու, այդտեղ լինելու է կանաչապատ, բարեկարգ տարածք. Տիգրան Տեր-Մարգարյան
Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի տների քանդման աշխատանքներին այսօր ներկա էր նաեւ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Հարցին, թե քանդվող տարածքը կանաչապատ տարածք չէ՞, վարչական շրջանի ղեկավարն ասաց՝ ոչ: «Ծառեր կան, բայց բարեկարգված տարածք չէ: Համենայնդեպս, այստեղ չեն կարող վարչական շրջանի բնակիչները գան»,- ասաց Տեր-Մարգարյանը: Նրա խոսքով, այդ տարածքի թվացյալ բնակիչները բազմիցս իր մոտ են գնացել սեփականաշնորհման հարցով, ինքն ասել է, որ տարբերակ չկա: Բնակիչները գնացել են նաեւ դեռ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մոտ, վերջինս նույն բանն է ասել՝ տարբերակ չկա. «Անհնարին է սեփականաշնորհել: Երկուշաբթի օրը քաղաքապետը հստակ հայտարարեց՝ սկսեք սահմանազատման աշխատանքները»:
Վարչական շրջանի ղեկավարը նաեւ ասաց, որ տեղի բնակիչներն իրեն դիմել են այդ տարածքում իրենց կողմից պահվող կենդանիների տեղափոխման հարցով. «Հիմա զբաղվում ենք դրանցով, «դաչայի» նման մի բան են սարքել»:
Դիտարկմանը, թե մի բնակիչ ասում է, որ երեք երեխաների հետ դրսում է մնալու, իր բնակության հարցը քննարկվելո՞ւ է, վարչական շրջանի ղեկավարը հարցին հարցով պատասխանեց. «Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում: Մարդկանց դրսում չենք թողնում, ներողություն, սա զավթած տարածք է, տարածքը բարեկարգում ենք»: Հարցին, թե սոցիալական պարտավորություն չունե՞ք որպես վարչական շրջանի ղեկավար, որ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որը դրսում է մնում, աջակցեք, ասաց՝ կքննարկեն ու կաջակցեն իրենց հնարավորությունների սահմաններում: Հետո նեղսրտեց, թե եթե կամրջի տակ ապրող երեք հոգի կան ու հանկարծ կամուրջը քանդեն, ինքը էդ երեք հոգուն պիտի տուն տա՞: Նա նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ այդ տարածքը չի վաճառվել, այդտեղ շենքեր չեն լինելու, այդտեղ լինելու է կանաչապատ, բարեկարգ տարածք:

Նմանատիպ նյութեր
1095 դիտում
18:35 22-06-2015
«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան
1447 դիտում
16:35 02-09-2014
Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը Տարոն Մարգարյան
34952 դիտում
13:44 24-06-2018
«Այ անկուշտներ»...պատգամավորն ահազանգում է. կանաչապատ տարածքը բետոնապատել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
562 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ